ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Ակտիվացել են աղանդակերպ հոսանքները, քաղաքական հեքիմներն ու սնխչիները

Ակտիվացել են աղանդակերպ հոսանքները, քաղաքական հեքիմներն ու սնխչիները
27.02.2024 | 06:55

Մենք գուցե շոշափելիորեն չենք նկատում, բայց Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝

հոգևոր-քաղաքակրթական արյունալի պատերազմ։ Բարիկադավորվել են իրարամերժ և հակոտնյա ուժերը և պատրաստ են հաշվեհարդար տեսնել, վրեժ լուծել միմյանցից։

Հանուն սեփական գաղափարների ճշմարտացիության, որոշ դեպքերում` խեղված պատկերացումների և կեղծ եսի կերակրման պատրաստ են հոշոտելու դիմացինի համոզմունքը, թաղել նրա դավանած արժեքները։

Մի խոսքով, ներհայկական խաչակրաց արշավանք է։

Միմյանց դեմ եմ գնդերով դուրս եկել նախկինները և ներկաները, գալիքներն ու անհայտները, բարիկադավորվել են համոզված ռուսամոլներն ու երդվյալ արևմտամոլները և այս խորտակվող նավը փորձում են ափ դուրս բերել ու փրկվել փոխզիջումային հայամետները։

Մրցավազքի են դուրս ելել կեղծ պետականապաշտներն ու կենացային հայրենասերները։ Այս հրմշտոցից փորձում են դուրս գալ ողջամիտ հայրենատերերը։ Արարատ ու Արագած, դրոշ ու հիմն խառնվել են իրար։

Ակտիվացել են աղանդակերպ հոսանքները, քաղաքական հեքիմներն ու սնխչիները, որոնք ձեռնոց են նետել ռացիոնալ փորձագետներին։

Հույսի վաճառականները և պայծառատեսները՝ մի կողմից, մյուս կողմից՝ կործանման սցենարներ ուրվագծող հոռետեսները իրար են բախվել։ Առաջինների դեպքում «Քրիստոսը ահա իր զորքով հասնում է Հայաստան», երկրորդները խորը հողում արդեն թաղել են հույսի վերջին նշաններն ու գաղափարապես կործանել բոլորին։

Մի խոսքով, պատերազմ է՝ բոլորը բոլորի դեմ:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ